
««Յուվենթուսը» պլանավորում է դառնալ համար մեկ ակումբն աշխարհում». «Յուվենթուսի» նախագահ

«Յուվենթուսի» նախագահ Անդրեա Անիելին բացահայտել է, որ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ստորագրումն աշխարհում «համար մեկ ակումբը» դառնալու մարտավարության մի մասն է եղել:
«Առաջին անգամ «Յուվենթուսի» կոմերցիոն և մարզական կողմերը հավաքվեցին միասին, որպեսզի հաշվեն ծախսերը և շահույթները: Ռոնալդուի ձեռքբերման հնարավորությունը մանրակրկիտ գնահատվել է, և դա իմաստ ունի ինչպես՝ դաշտում, այնպես էլ՝ դաշտից դուրս:
Մենք պլանավորում ենք քայլ առ քայլ դառնալ համար առաջինն աշխարհում: Մենք պետք է կարողանանք պայքարել հաջորդ Կրիշտիանուի համար, բայց 25 տարեկանում»,- իտալական թիմի նախագահին է մեջբերում The Financial Times-ը:
«Յուվենթուսը» Սերիա Ա-ի գործող չեմպիոնն է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը