
Սիրահարները բաժանվելուց 60 տարի անց վերամիավորվել են սոցցանցի շնորհիվ

Բրիտանացի սիրահարները՝ Էրիկը եւ Էլեյնը, որոնք բաժանվել էին ավելի քան 60 տարի առաջ, միմյանց գտել են Facebiik-ում եւ ամուսնացել: Այդ մասին նրանք պատմել են BBC-ին։
Դպրոցում 7 տարեկան Էրիկը սիրահարվել էր իր քրոջ լավագույն ընկերուհուն: Տղան դա գաղտնի էր պահում, որովհետեւ երկու տարով նրանից փոքր էր: Սակայն տղայի զգացմունքների մասին իմացել է երեխայի մայրը, որն արգելել է նրան աղջկա հետ շփվել այն պատճառով, որ երկուսն էլ դեռ շատ փոքր են: Դպրոցից հետո Էրիկը եւ Էլեյնը կորցրել են կապը եւ չեն շփվել շուրջ 60 տարի: Սակայն ամեն բան փոխվում է, երբ նրանք միմյանց հայտնաբերում են սոցիալական ցանցերում:
«Եթե Facebook-ը չլիներ, մենք երբեք չէին գտնի միմյանց»,-հայտարարել է Էրիկը լրագրողների հետ զրույցի ընթացքում: Վերամիավորվելուց որոշ ժամանակ անց սիրահարները որոշում են ամուսնանալ՝ արարողության համար ընտրելով նույն այն դպրոցը, որտեղ նրանք սովորել են պատանեկության շրջանում: Այսօր այդ շենքն զբաղեցնում է միջոցառումների անցկացման հասարակական կենտրոնը: