Բաժիններ՝

Եղանակի կանխատեսման հաղորդավարուհուն «ջրասույզ են արել» ուղիղ եթերում

Weather Channel ամերիկյան հեռուստաալիքի հանդիսատեսներին շշմեցրել է եղանակի կանխատեսումը, որի ընթացքում հաղորդավարուհին չափազանց ակնառու է ցուցադրել «Ֆլորենս» փոթորկի հետեւանքները: Հոլովակը հրապարակված է Twitter-ում հեռուստաալիքի էջում։

Ծրագրի սկզբում աղջիկը կանգնած էր քարտեզի դիմաց եւ վերլուծում էր, թե ԱՄՆ-ի որ շրջաններում են առավել մեծ քանակությամբ տեղումներ եղել:

«Բայց դուք տեղումները տեսնում եք միայն քարտեզին: Եկեք ես ձեզ ցույց տամ, թե ինչ տեսք դա կունենա, եթե դուք հայտնվեք այդ տեղանքում»,-հայտարարել է լրագրողուհին:

Այդ պահին համակարգչային անիմացիայի եւ կանաչ ֆոնի օգնությամբ հաղորդավարուհու թիկունքում քարտեզը վերածվել է փոթորկի հետեւանքով հեղեղված քաղաքի մոդելի: Աղջիկը կանգնած է իրադարձության էպիկենտրոնում, ուստի այն զգացողությունն ես ունենում, որ շուտով նա էլ ջրի տակ կանցնի:

Հոլովակն արագորեն վիրուսային տարածում է ստացել. մեկ օրվա ընթացքում այն դիտել են ավելի քան 3,7 մլն անգամ: Ցանցի օգտատերերը գրել են, որ ստուդիայում կիրառված նոր տեխնոլոգիաները խիստ վախեցրել են իրենց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս