Բաժիններ՝

Ջորջ Հարիսոնի կիթառը Մեծ Բրիտանիայում վաճառվել է ավելի քան 450 հազար դոլարով. BBC

The Beatles խմբից բրիտանացի երաժիշտ Ջորջ Հարիսոնի (1943-2001 թթ.) կիթառը Ուիլթշիրի կոմսության Gardiner Houlgate աճուրդում վաճառվել է 347 հազար ֆունտ ստեռլինգով (մոտավորապես 452,5 հազար դոլար): Այդ մասին հայտնել է հեռուստառադիոհաղորդումների BBC բրիտանական կորպորացիան:

Նրա տվյալներով՝ երաժիշտն Ավստրալիայում պատրաստված Maton Mastersound MS-500 գործիքով ելույթ է ունեցել մի քանի համերգներում, այդ թվում՝ The Cavern Club լիվերպուլյան դահլիճում՝ 1963 թվականի օգոստոսի 3-ին: Աճուրդավար Լուք Հոբսը աճուրդի արդյունքները որակել է «ֆանտաստիկ», ինչպես նաեւ հայտնել է, որ կիթառի եզակի պատմության մասին վկայում են, մասնավորապես, Հարիսոնի համերգներից արված լուսանկարները:

The Beatles խումբն ստեղծվել է 1960 թվականին եւ կազմացրվել 1970 թվականին: Դրանից հետո բոլոր չորս երաժիշտները՝ Ջոն Լենոնը (1940-1980 թթ.), Պոլ Մաքքարթնին, Ջորջ Հարիսոնը եւ Ռինգո Սթարը, մենակատարի կարիերա են սկսել: Rolling Stone հանդեսը The Beatles խմբին բոլոր ժամանակների մեծագույն կատարողների ցուցակում կարգել է առաջին հորիզոնականում, իսկ այդ խմբի Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band սկավառակը, այս հանդեսի վարկածով, գլխավորում է 500 լավագույն ալբոմների վարկանիշը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս