Նոր Նորքում «Իմ քայլի» հանրահավաքին Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում այսօր «Իմ քայլը» դաշինքը հանրահավաք է կազմակերպել Նոր Նորք վարչական շրջանում։ Դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարեց, որ ընդամենը 8 օր անց ունենալուն ենք պատմական՝ ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ։

«Այս անգամ ոչ ոք չի կարող գողանալ ձեր քվեն, չի կարող կեղծել ձեր քվեն, չի կարող գնել ձեր քվեն։ Սեպտեմբերի 23-ին ձեր քվեն գնալու է և հասնելու է իր նշանակետին»,- ասաց Հ.Մարությանը։

Ըստ նրա՝ դաշինքի ավագանու թեկնածուները շատ բարձր պրոֆեսիոնալներ են և նրանք ամեն օր մտահոգված են Երևանի ներկայով և ապագայով. «Մեր թիմը կազմել է մի հրաշք ծրագիր, որի միջոցով մենք ետ ենք վերադարձնելու Երևանը երևանցիներին, մեր Երևանը դարձնելու ենք երազանքների քաղաք»։

Հ.Մարությանը ընտրողներին ներկայացրեց դաշինքի ծրագիրը՝ ներդրումներ, տրանսպորտ, մետրոյի կառուցում, աղբահանություն, կանաչապատում, մանկապարտեզներ և այլն։

Ի դեպ, նախապես հայտարարվել էր, որ Նոր Նորքում հանրահավաքին կմասնակցի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն մինչ այս պահը նա չի եկել և որևէ բան չի հայտարարվել նրա մասնակցության մասին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930