Բաժիններ՝

«Ռոնալդուն ավելացրեց «Յուվենթուսի» մեծությունը». Մբապե

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի առաջիկա հանդիպումների մասին, ինչպես նաև մեկնաբանել է Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությունը «Յուվենթուս»: Չեմպիոնների լիգայի խմբային փուլում ՊՍԺ-ն կխաղա «Լիվերպուլի», «Նապոլիի» և «Ցրվենա Զվեզդայի» հետ:

«Մեր խումբը շատ բարդ է, բայց դա հենց Չեմպիոնների լիգայի գեղեցկությունն է: «Նապոլիի» հետ դժվար կլինի: Անչելոտիի թիմերը միշտ ունեն որոշակի փիլիսոփայություն, նրանք մեծ ճնշում են գործադրում: Նրանք նաև ունեն շատ երկրպագուներ:

Ռոնալդուի՝ «Յուվենթուս» տեղափոխությունը բարձրացրեց Ա սերիան նոր մակարդակի: Այն միշտ եղել է ուժեղ լիգա, բայց վերջին տարիներին սկսել էր կորցնել իր հեղինակությունը: Կրիշտիանուի ժամանումից հետո երկրպագուները նորից ուշադրություն կդարձնեն Իտալիային: Ես երկար ժամանակ հետում եմ Ա սերիային, հիմա ամեն ինչ էլ ավելի հետաքրքիր է:

Ռոնալդուն ավելացրեց «Յուվենթուսի» մեծությունը: Ակումբին այնքան էլ շատ բան չէր պակասում, ինչը վկայում է վերջին տարիներին եզրափակիչ խաղերում ելույթները: Կրիշտիանու Ռոնալդուի հետ ակումբն ավելի ուժեղացավ:

Սա նաև Ռոնալդուի համար է մեծ հնարավորություն: Գործարքը հաջող էր երկու կողմերի համար: Միասին նրանք կարող են հաջողության հասնել Չեմպիոնների լիգայում: ՊՍԺ-«Յուվենթուս» եզրափակիչը հրաշալի կլինի»,- ասել է Մբապեն La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս