
Զիդանը կարող է ստորագրել Գրիզմանին, եթե դառնա «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչը

Ինչպես հաղորդում է Le12Sport-ը, Զինեդին Զիդանը հայտնել է «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանն «Ատլետիկոյից» հարձակվող Անտուան Գրիզմանին ձեռք բերելու մտադրության մասին այն դեպքում, եթե ինքը գլխավորի անգլիական ակումբը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ֆրանսիացի մասնագետը պատրաստ է մարզչական աշխատանքի վերականգնմանը և կստորագրի պայմանագիր, եթե առաջարկություն ստանա մանկունյանցիներից:
Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Գրիզմանը կարող էր տեղափոխվել «Բարսելոնա», որը պատրաստ էր վճարել ֆուտբոլիստի հրաժարագինը 100 մլն եվրոյի չափով, սակայն որոշեց մնալ «Ատլետիկոյում», որի հետ մրցաշրջանի սկզբում հաղթեց Եվրոպայի Սուպերգավաթը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը