
«Ես հաջողակ եմ, որ կարող եմ խաղալ Մեսսիի և Ռոնալդուի հետ». Դիբալա

Արգենտինացի ֆուտբոլիստ Պաուլո Դիբալան Կոլումբիայի հետ խաղից հետո (0:0) խոսել է Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի հետ խաղի մասին:
«Կրիշտիանուն մեծ ֆուտբոլիստ է: Ես հաջողակ եմ, որ Արգենտինայի ազգային հավաքականում կարող եմ խաղալ՝ Մեսսիի, իսկ ակումբում՝ Ռոնալդուի հետ:
Այժմ պետք է նախապատրաստվել հաջորդ հանդիպմանը: Առջևում Չեմպիոնների լիգայում «Վալենսիայի» հետ խաղն է, ուստի շատ աշխատանք է կատարվում:
Յուրաքանչյուր հանդիպումը բարդ է, և մենք պետք է ամեն ինչ անենք հաղթելու համար: Մինչև մրցաշրջանի ավարտը շատ ժամանակ կա»,- ասել է Դիբալան:
Սիրարփի Աղաբաբյան