Բաժիններ՝

«Կրիշտիանուի հետ, թե առանց, մենք պայքարելու ենք տիտղոսի համար». Ասենսիո

Մադրիդի «Ռեալի»  կիսապաշտպան Մարկո Ասենսիոն պատմել է մրցաշրջանի ծրագրերի մասին, ինչպես նաև խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի և Զինեդին Զիդանի մասին:

«Կրիշտիանուի հետ, թե առանց, մենք պայքարելու ենք տիտղոսի համար: Ես ցանկանում եմ, որ ակումբում իմ դերը դառնա ավելի կարևոր: Ես  մրցաշարը լավ սկսեցի, քանի որ շատ եմ աշխատել:

Չեմ ուզում 20 համարով խաղալ մինչև իմ կարիերայի ավարտը: Եկեք տեսնենք, թե ինչ է լինելու ապագայում: Զիդանը միշտ ինձ ասում էր, որ ես չպետք է ուշադրություն դարձնեմ շուրջը կատարվող ամեն ինչին: Նա ինձ սովորեցրեց կենտրոնանալ խաղի վրա և պահպանել լավ հարաբերություններ ընտանիքիս հետ:

Թե՛ ակումբում, և թե՛ հավաքականում արդեն ունեցել եմ կարևոր խաղերում մեկնարկային կազմում հայտնվելու հնարավորություն: Հույս ունեմ դառնալ ավելի կարևոր ֆուտբոլիստ «Ռեալում» և հավաքականում»: Հարձակման գծում ես կարող եմ խաղալ ամենուր, սակայն ես սիրում եմ միշտ լինել մեկ հիմնական դիրքում:

Մեծ սպասումնե՞ր: Աշխատում եմ շատ ուշադրություն չդարձնել դրանց: Այն, որ դրանք հայտնվել են, բնական է, քանի որ անցկացրել եմ երկու հրաշալի մրցաշրջան ակումբում: Հուսով եմ՝ ապագայում ևս կկարողանամ արդարացնել սպասումները»,- նշել է Ասենսիոն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս