
«Կավարտեմ մարզչական կարիերաս այնեղ, որտեղից ամեն ինչ սկսվեց՝ «Բարսելոնայում»». Պեպ Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոստովանել է, որ կցանկանար ավարտել մարզչական կարիերան «Բարսելոնայում»:
«Իմ թիմերը միշտ կխաղան այնպես, ինչպես ես եմ ուզում: Կավարտեմ մարզչական կարիերաս այնտեղ, որտեղ ամեն ինչ սկսվեց: Իմ վերջին քայլերը ֆուտբոլի աշխարհում, հուսով եմ, կլինեն «Բարսելոնայում»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:
Գվարդիոլան «Բասելոնայի» սան է: Կատալոնական ակումբի հիմնական կազմում Պեպը խաղացել է 1990-2001թթ.:
Մարզչի կարիերան իսպանացին սկսել է «Բարսելոնայի» 2-րդ թիմում, իսկ ավելի ուշ գլխավորել է ակումբի հիմնական թիմը, որտեղ աշխատել է 2008-2012թթ.: 2016 թվականից Գվարդիոլան մարզում է «Մանչեսթեր Սիթին»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը