
«Մի անգամ Իբրահիմովիչը Գատուզոյին գցեց աղբամանի մեջ». «Միլանի» նախկին ֆուտբոլիստ

«Միլանի» նախկին կիսապաշտպան Ուրբի Էմանուելսոնը հիշել է մի պատմություն, որը տեղի է ունեցել «ռոսոներների» հանդերձարանում: Էմանուելսոնը պատմել է, որ մի օր Իբրահիմովիչը Գատուզոյին գցել է աղբամանը:
«Իբրան շատ մեծամիտ է: Դա նրա բնավորության մի մասն է: Իմ կարիերայում ես չեմ տեսել այնպիսի ֆուտբոլիստի, ինչպիսին նա է:
Իբրահիմովիչը և Գատուզոն շատ էին կատակում: Մի անգամ Զլատանը բարձրացրեց Գատուզոյին և գցեց նրան աղբամանի մեջ»,- Ուրբիի խոսքերն է մեջբերում Fox Sports-ը:
Ուրբի Էմանուելսոնը «Միլանի» ֆուտբոլիստ է եղել 2011-14թթ.:
Պատրաստեց Անի Գաբուզյանը