Բաժիններ՝

«Ինչո՞ւ ես պետք է հեռանամ աշխարհի լավագույն ակումբից». Լուկա Մոդրիչ

«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հերքել է «Ինտեր» տեղափոխվելու ցանկության մասին լուրերը:

Իտալական մամուլը շարունակում է Լուկային ուղարկել «ներաձուրիների» մոտ՝ հայտարարելով, որ Մոդրիչը կփորձի իրականացնել տրանսֆերը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Իր հերթին՝ խորվաթն ինքը հերքում է տվյալ տեղեկությունը:

«Ես ընդհանրապես չեմ մտածում «Ռեալից» հեռանալու մասին: Ինչո՞ւ ես պետք է հեռանամ աշխարհի լավագույն ակումբից»,- Մոդրիչի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: Ավելի վաղ Խորվաթիայի հավաքականում Մոդրիչի թիմակից Իվան Ռակիտիչը հայտնել էր, որ այս տարի Լուկան արժանի է «Ոսկե գնդակին»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930