Ռուսաստանը հասկացնում է, որ այս գաղտնալսումը ընդամենը ծիծեռնակն է. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ Ռուսաստանի իշխանությունները դեմ են Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակում է պնդել այն միտքը, որ Ռուսաստանը ճանաչում է 2017թ. խորհրդարանական ընտրությունները եւ դրա արդյունքում ձեւավորված խորհրդարանի լեգիտիմությունը: Ավելին՝ ռուսները հասկացրել են, որ նախօրեին տարածված գաղտնալսումը ընդամենը ծիծեռնակն է այն քայլերի, որ Ռուսաստանը կարող է անել, եթե Հայաստանի իշխանությունները շարունակեն հակադրվել:
ՀՀԿ-ն եւ հատկապես Ռոբերտ Քոչարյանը ռուսական իշխանությունների այս դիրքորոշումը համարում են իրենց անձնական հաղթանակը: Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ եթե այս ԱԺ-ն չլուծարվի եւ մինչեւ 2019թ. հունիս տեղի չունենան ընտրություններ, հեղափոխական իշխանությունների եւ հեղափոխական մյուս ձեռքբերումների տապալումը խորհրդարանում մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ի համար կլինի մի կում ջուր խմելու նման մի բան»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: