
Կուրտուան կդառնա «Ռեալի» հիմնական դարպասապահը

Ինչպես հաղորդում է Marca-ն, «Ռեալի» մարզական շտաբի կողմից որոշում է կայացվել Տիբո Կուրտուային դարձնել թիմի հիմնական դարպասապահ:
Նշվում է, որ բելգիացին «Ատլետիկի» դեմ «Ռեալի» հաջորդ խաղում կլինի հիմնական կազմում, և դա նրա համար կդառնա երկրորդ խաղն անընդմեջ:
Հետաքրքրական է, որ ավելի վաղ «Ռեալի» մյուս դարպասապահ Կեյլոր Նավասը չի գնացել հավաքական, որպեսզի մնա «Ռեալում» և համոզի մարզիչներին չփոխարինել իրեն Կուրտուայով:
Ընդ որում, Կուրտուան կլինի հիմնական և առաջնությունում, և եվրագավաթներում, քանի որ ակումբում չեն ցանկանում հաճախ փոխել դարպասապահին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ռեալի» կողմից Տիբո Կուրտուայի ձեռքբերումը «Չելսիից» ամառվա լավագույն ներդրումն է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը