
Մոդրիչը հունվարին մտադիր է հեռանալ «Ռեալից» և տեղափոխվել «Ինտեր»

Ինչպես հաղորդում է Sport Mediaset-ը, Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը պլանավորում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվել միլանյան «Ինտեր»:
Ըստ պարբերականի տեղեկության՝ 33-ամյա խորվաթն ուզում է հնարավորություն ստանալ խաղալու հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դեմ, ով ամռանը «Ռեալից» տեղափոխվեց «Յուվենթուս»:
Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Ինտերն» ուզում էր ստանալ Մոդրիչին, սակայն կիսապաշտպանն արդյունքում մնաց «Ռեալում»: Ընդ որում, «Սերուցքայինների» ղեկավարությանը դուր չեկավ, որ միլանյան ակումբը բանակցություններ էր վարել կիսապաշտպանի հետ առանց իրենց գիտության:
Լուկա Մոդրիչի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2022թ. ամռանը և հրաժարագինը կազմում է 700 մլն եվրո: Մադրիդցիների նախագահ Ֆլորենտինո Պերեսը հասկացրել է, որ մտադիր չէ բաժանվել ֆուտբոլիստից, դրա համար պոտենցիալ գնորդները պետք է ակտիվացնեն կլաուզուլան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը