
«Լուկա Մոդրիչը լավն է, բայց նախկինի նման՝ լավագույնը Լիոնել Մեսսին է». Լուիս Էնրիկե

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն գտնում է, որ ՖԻՖԱ-ն անարդարացիորեն չի ընդգրկել Լիոնել Մեսսիին տարվա լավագույն ֆուտբոլիստների եռյակում:
«Եթե մենք խոսում եք Խորվաթիայի հավաքականի խաղացողների մասին, ապա այստեղ առանձնանում են Մոդրիչը և Ռակիտիչը: Նրանք երկուսն էլ արժանի են անհատական մրցանակների: Բայց եթե մենք խոսում ենք աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մասին, ապա այս մրցանակը պետք է ստանա Լեո Մեսսին: Նա մեկ աստիճան բարձր է մնացած բոլորից»,- ասել է Էնրիկեն Goal.com-ին:
Լուիս Էնրիկեն 3 տարի մարզել է Մեսսիին «Բարսելոնայում»: ՖԻՖԱ-ի վարկածով լավագույն եռյակում են ընդգրկվել Կրիշտիանու Ռոնալդուն, Լուկա Մոդրիչը և Մո Սալահը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը