«Ուոտֆորդին» կարելի է համարել նոր «Լեսթեր»
«Ուոտֆորդի» գլխավոր մարզիչ Խավի Գրասիան մեկնաբանել է նոր մրցաշրջանի հաջող մեկնարկը:
«Մենք այնքան լավ մեկնարկեցինք ԱՊԼ-ում, որ մեզ կարելի է համարել նոր «Լեսթեր»: Չեմ վախենում նման համեմատությունից: Կապրեմ նույնքան բնական՝ հաղթելով 4 խաղ անընդմեջ, կամ պարտվելով 4 խաղ անընդմեջ:
Մենք հնարավորություն ունենք գլխավորելու մրցաշարային աղյուսակը 4 տուրերից հետո: Իհարկե, 25-րդ տուրից հետո իրավիճակն այլ կլինի: Եթե նույնիսկ մենք խաղայինք Իսպանիայում, դա դժվար կլիներ: Մենք պետք է հաճույք ստանանք պահից, որովհետև մենք արժանի ենք դրան: Շատ գոհ եմ մթնոլորտից, որը հիմա կա ակումբում, թիմում և երկրպագուների շրջանում: Դա հիասքանչ է: «Ուոտֆորդը» թիմ է, որը վերջապես իր տեղը հաստատեց ԱՊԼ-ում»,- Գրասիայի խոսքերն է մեջբերում The Sun-ը:
Հիշեցնենք, որ «Լեսթերը» 2016 թվականին դարձավ Անգլիայի չեմպիոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը