Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահին՝ Անկախության օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ Տաջիկստանի Անկախության օրվա առթիվ: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հարգելի պարոն նախագահ,

ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Տաջիկստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: Համոզված եմ, որ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ակտիվացումը, տնտեսական և մշակութային-հումանիտար ոլորտներում փոխշահավետ երկարաժամկետ ծրագրերի իրականացումը կնպաստեն հայ-տաջիկական հարաբերությունների հետագա զարգացմանը և գործընկերության մակարդակի բարձրացմանը:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Տաջիկստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»,- նշված է ՀՀ վարչապետի ուղերձում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930