Բաժիններ՝

Գևորգ Հարությունյանը երրորդ հորիզոնականը զբաղեցրեց «Նոր ալիք-2018» երաժշտական մրցույթում

«Նոր ալիք-2018» միջազգային երաժշտական ամենամյա մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Հարությունյանը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը՝ երեք մրցութային օրերից հետո վաստակելով 297 միավոր: Մրցույթի եզրափակիչ փուլն անցկացվեց սեպտեմբերի 8-ին Սոչիում:

Առաջին հորիզոնականը գրավեց Ռուսաստանի ներկայացուցիչ Դան Ռոզինը, ով հանրության լայն շրջանակին հայտնի է «Успех» հեռուստատեսային շոուից, իսկ երկրորդ տեղում հայտնվեց Ռուսաստանի առաջին ալիքով հեռարձակվող «Голос» նախագծի հաղթող Դարյա Անտոնյուկը:

Գևորգ Հարությունյանն առաջին մրցութային օրը փայլուն կատարեց LP-ի «Lost on you» ստեղծագործությունը, երկրորդ մրցութային օրը «Կյանք ու կռիվ» երգով հուզեց ինչպես ժյուրիի անդամներին, այնպես էլ երաժշտասեր հասարակությանը, իսկ երրորդ մրցութային օրը հիանալի կատարեց իր հեղինակած «Stand up» երգը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930