Twitter-ը նոր գործիք է ներկայացրել. այս պահին այն հասանելի է միայն iOS-ով աշխատող սարքավորումներում
Twitter-ը գործարկում է ձայնային ուղիղ եթերների գործառույթ: Այս մասին տեղեկացրել է ընկերությունը՝ հավելելով, որ այս նորույթն այս պահին հասանելի է միայն iOS-ով աշխատող սարքավորումներում:
Ըստ ընկերության՝ ձայնային ուղիղ եթերի կոճակը գտնվում է նույն տեղում, որտեղ սովորական ուղիղ եթերների գործիքն է: Անկախ օգտագործվող հարթակից՝ բոլոր օգտատերերը կկարողանան լսել ձայնային եթերներն ու ձայնագրությունները:



