
Մահացել է ամերիկացի 26-ամյա ռեփեր Մաք Միլերը

Ամերիկացի ռեփեր Մաք Միլերը մահացել է 26 տարեկանում: Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը:
Լոս Անջելեսի դատախազության գրասենյակից հայտնել են, որ նրան գտել են իր տանն անգիտակից վիճակում: Մեդիայում տարածված լուրերի համաձայն, նա մահացել է թմրանյութի մեծ չափաբաժնի չարաշահումից:
Միլլերի ընտանիքը ևս հայտնել էր երգչի մահվան մասին, բայց այլ մանրամասներ չի տեղեկացրել: «Նա պայծառ լույս էր այս աշխարհում իր ընտանիքի, ընկերների և երկրպագուների համար»,-ասված է ընտանիքի հայտարարությունում: