Բաժիններ՝

Նեյմարը խնդրել է «Բարսելոնայի» ներկայացուցիչներին օգնել իրեն վերադառնալ ակումբ

Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, Բրազիլիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»:

Նեյմարին դուր չի գալիս մրցակցել թիմի առաջատարի դերի համար հարձակվողներ Էդինսոն Կավանիի և Կիլիան Մբապեի հետ: Ըստ պարբերականի տեղեկության՝ 26-ամյա բրազիլացին կապվել է «Բարսելոնայի» ներկայացուցչի հետ, որպեսզի վերջինս օգնի իրեն վերադառնալ կատալոնական ակումբ: Ընդ որում, հարձակվողը չի բացառում իր տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ» 2019 թվականին:

Նշվում է, որ «Բարսելոնան» չի այրվում Նեյմարին վերադարձնելու ցանկությամբ: «Կապտանռնագույնների» ղեկավարությունը գտնում է, որ կարողացել է ուժեղացնել կազմը բրազիլացու հեռանալուց հետո և նրա ծառայությունների կարիքը չի զգում:
Նեյմարը ՊՍԺ տեղափոխվեց 2017 թվականին 222 մլն եվրոյով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930