«Չեմ կարծում, որ գտնվում եմ Մեսսիի և Ռունալդուի հետ նույն մակարդակի վրա». Հարի Քեյն
Անգլիայի հավաքականի և լոնդոնյան «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը չի կարծում, որ տեղին է իրեն համեմատել Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի հետ:
«Կարծում եմ՝ դժվար է ինձ համեմատել այդ երկուսի հետ: 10 տարիների ընթացքում նրանք հանդիսանում են ֆուտբոլի առաջատարները: Դա անհավանական է: Նրանք հանդիսանում են այն բարձունքները, որոնց մենք բոլորս ուզում ենք հասնել:
Ես շատ եմ հպարտանում, որ դարձա ԱԱ-ի լավագույն ռմբարկուն: Չեմ կարծում, որ գտնվում եմ Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն մակարդակի վրա, բայց ես ուզում եմ ավելի լավը դառնալ: Զգում եմ, որ կարող եմ ավելի լավ հանդես գալ նաև ԱԱ-ում:
Շատ լավ է ԱԱ-ի «Ոսկե խաղակոշիկը» հաղթել: Ես դեռ պետք է շատ բան բարելավեմ իմ խաղում, բայց ես արդեն գտնվում եմ բարձր մակարդակի վրա»,- Քեյնի խոսքերն է մեջբերում Goal-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը