«Չենք ուզում Հայաստանում քաղաքական մենիշխանություն լինի, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի մենիշխանություն». Արթուր Բաղդասարյան
«Մենք չենք ուզում Հայաստանում քաղաքական մենիշխանություն լինի, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական մենիշխանություն»,- այս մասին այսօր, ներկայացնելով ՕԵԿ-ի ծրագիրը, ասաց կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Նա նշեց, որ իրենք կողմնակից են բազմաֆունցկիոնալ իշխանության, այնինչ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյան իշխանության տարիներին եղել է մենիշխանություն:
«Հասկանում է այս մարդկանց՝ չորս ամսում դժվար է մաքրել այս տարիների ավգյան ախոռները, բայց երկրին ռազմավարական պլանավորման գործընթաց է պետք: ՕԵԿ-ը, անկախ չարախոսներից, անկախ բարեկամների ողջույններից, հաստատուն քաղաքական դերակատար է, և դա շարունակելու է այդպես լինել»,- ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ իրենց աջակցում են գրագետ, կրթված անձիք:
«Բոլոր թեկնածուներին ողջունելով՝ ասեմ, որ մեր քաղաքապետի թեկնածուՄհեր Շահգելդյանը շահեկանորեն տարբերվում է փորձառու հայացքով, ապրած կյանքով, բարձր գիտելիքներով կրթությամբ, շիտակ հայացքով»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է երկրի տնտեսական զարգացմանը, նա ասաց, որ կոռուպցիայի դեմ պայքարը շատ լավ բան է, բայց կարևոր է՝ երկիրը արագնթաց տեմպերով առաջ տանել։ Բաղդասարյանի խոսքով՝ պետք է Հայաստանում զարկ տալ պետական, համայնքային, սոցիալական բնակարանային շինարարությանը, և կանխավճարը պետք է վերացվի:
ՕԵԿ նախագահը նշեց, որ շատ լավ ծրագիր են նեկայացրել և վստահություն հայտնեց, որ թիմը կկարողանա հասանելի դարձնել այն երևանցիներին: