«Մեզ չեն կարող մեղադրել ո՛չ արյան, ո՛չ թալանի մեջ». Արթուր Բաղդասարյանը՝ Մարտի 1-ի բացահայտման մասին
«Մեզ չեն կարող մեղադրել ո՛չ արյան, ո՛չ թալանի մեջ»,- այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ անդրադառնալով Մարտի 1-ի բացահայտմանը:
Նա նշեց, որ իրենք կոալիցիա կազմել են մարտի 21-ին, ոչ թե մարտի 1-ին, անվտանգության խորհրդի քարտուղար է դարձել մայիսի 5-ին. «Մարտի 1-ը ուր, մայիսի 5-ը ուր: Մենք եղել ենք մարտի 1-ի հանձնաժողովի ստեղծման նախաձեռնողը, աջակցել ենք, պայքարել ենք, հիմա էլ ողջունում ենք մարտի 1-ի լիակատար բացահայտումը: Մեր դեմ արվել է այլանդակ, հետևողական սև քարոզչություն, մարտի 21-ին ստորագրվել է կոալիցիա, մայիսի 5-ին նշանակվել եմ անվտանգության խորհրդի քարտուղար»,- ասաց նա։
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող գործընթացը նա գնահատեց՝ որպես իրավական գործընթաց, որը պետք է տեղի ունենա Սահմանադրության և օրենքների շրջանակներում։