Բաժիններ՝

Էմերիին պետք են ևս երկու տրանսֆերային պատուհաններ

«Զինագործների» նախկին պաշտպան Լի Դիքսոնը գտնում է, որ «Արսենալի» ներկայիս կազմը բավարար լավը չէ, որպեսզի տեղ գրավի ԱՊԼ-ի թոփ-4-ում: Լոնդոնցիներn ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանը մեկնարկեցին 2 պարտությամբ, որից հետո հաղթանակներ տարան «Վեսթ Հեմի» (3:1) և «Քարդիֆի» (3:2) նկատմամբ:

Ըստ «Զինագործների» լեգենդար պաշտպան Լի Դիքսոնի՝ «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին պետք է լուրջ աշխատի տրանսֆերային շուկայում:

«Երբ ես քննարկում եմ «Արսենալի»՝ թոփ-4-ում տեղ գտնելու հնարավորությունը, ապա մտածում եմ՝ «Դա շատ դժվար կլինի»: Ակնհայտ է, որ «Զինագործները» լավագույն մեկնարկը չունեցան առաջնությունում, չնայած հաղթեցին վերջին 2 խաղերում:
Ես վստահ եմ, որ «Արսենալը» տեղ կգտնի թոփ-4-ում, դա որոշ ժամանակ կպահանջի: Ունայի Էմերիին անհրաժեշտ են ամենաքիչը 2 տրանսֆերային պատուհաններ, որպեսզի ամեն ինչ կարգավորվի»,- ասել է Դիքսոնը:

Տվյալ պահին «Արսենալը» 4 խաղերի արդյունքում հավաքելով 6 միավոր՝ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս