Բաժիններ՝

Մայրը երեխային կանգնած է կրակրել էլեկտրագնացքում և գանգատվել է ուղևորների անտարբերությունից

Բրիտանուհի Քեյթ Հիթչենսը գանգատվել է ուղեւորների անտարբերությունից, որոնք հասարակական տրանսպորտում տեղը չեն զիջել իրեն: Իր պատմությունը նա հրապարակել է Instagram-ում՝ դրան կից տեղադրելով երեխայի հետ սելֆին։

32-ամյա Հիթչենսի խոսքով՝ ինքը ստիպված է եղել կես ժամ իր երեխային կրծքով կերակրել՝ կանգնած էլեկտրագնացքի լեփ-լեցուն վագոնում, քանի որ ոչ ոք իրեն չի առաջարկել նստել: Բրիտանուհին հայտարարել է, որ այդ իրադրության մեջ ինքն իրեն հիմար վիճակում է զգացել:

«Ես չպետք է խնդրեի: Կարող է պատահել, որ մարդկանց մի մասը չի նկատել: Ես ստույգ գիտեմ, որ առանձին մարդիկ տեսել են, նրանք աչքերիս մեջ էին նայում եւ ժպտում: Ես մտածում էի. «Բավական է ժպտաս, ինձ քո տեղն առաջարկիր, խնդրեմ»,-պատմել է Հիթչենսը՝ հրապարակված նկարին կից գրության մեջ:

Հիթչենսը հայտնել է, որ կանանցից մեկը վեր է կացել եւ իրեն առաջարկել իր տեղը, բայց այդ նստատեղն իսկույն զբաղեցրել է մեկ ուրիշ ուղեւորուհի: Երբ վերջինիս բացատրել են, որ զիջումն արվել է երեխայով մոր համար, կինը թոթվել է ուսերը, փակել աչքերը եւ խորասուզվել երաժշտություն ունկնդրելու մեջ: Բրիտանուհին նշել է, որ ինքը քեն չի պահում իր տեղն զբաղեցրած ուղեւորուհու նկատմամբ:

«Ուզում եմ մտածել, որ նրան այդ տեղն ավելի շատ էր հարկավոր, քան ինձ»,-ասել է Հիթչենսը: Հիթչենսը բլոգ ունի, որը նվիրված է մայրությանը: Նրա օգտահաշվին բաժանորդագրված է գրեթե 12 հազար մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս