Բաժիններ՝

«Վուլվերհեմփթոնի» մարզիչը մտել է Մոուրինիոյի հնարավոր փոխարինողների ցուցակի մեջ

«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է թիմի գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածուների որոնումներն այն դեպքում, եթե մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանա թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Ժոզեի Մոուրինիոն:

Ինչպես արդեն հաղորդվել է, պորտուգալացի մասնագետի պոտենցիալ փոխարինման գլխավոր հավակնորդը հանդիսանում է մադրիդյան «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, ով նախորդ մրցաշրջանի վերջում «Արքայական ակումբից» հեռանալուց հետո դեռ մնում է առանց աշխատանքի:

Ինչպես պնդում է Daily Express-ը, Մոուրինիոյի հնարավոր փոխարինողների ցուցակում ավելացել է ևս մեկ մարզիչ՝ Նունու Էսպիրիտու Սանտուն, ով գլխավորում է «Վուլվերհեմփթոնը»: Պորտուգալացու գլխավորությամբ «Վուլվզը» նախորդ մրցաշրջանում գրավեց առաջին տեղը Չեմպիոնշիփում և դուրս եկավ ԱՊԼ, որտեղ 4 տուրերից հետո գրավում է 11-րդ տեղը՝ մեկ միավորով հետ մնալով «Մանչեսթեր Յունայթեդից»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930