«Ես պատրաստվում եմ լինել «Ոսկե գնդակի» հավակնորդների եռյակում». Անտուան Գրիզման
Մադրիդի «Ատլետիկոյի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը գտնում է, որ արժանի է լինել «Ոսկե գնդակի» հավակնորդների եռյակում:
«Եթե համեմատենք 2016 թվականը և ընթացիկը, ապա հիմա ինձ պարտավոր են ընդգրկել եռյակում: 2016 թվականին ես պարտվեցի 2 եզրափակիչներում և հայտնվեցի լավագույնների եռյակում, իսկ այս տարի ես հաղթել եմ 3 եզրափակիչներում: Բայց ես պետք է դեռ խփեմ այս տարի և Իսպանիայի առաջնությունում, և Չեմպիոնների լիգայում:
«Ոսկե գնդակը» շատ հեղինակավոր մրցանակ է, այն գագաթնակետն է ֆուտբոլիստի համար: Չկա ոչինչ ավելի լավ և բարձր: Դու կարող ես հաղթել ազգային առաջնությունը, Աշխարհի առաջնությունը, Եվրոպայի առաջնությունը, բայց դա նույն բանը չէ»,- Գրիզմանին է մեջբերում L’Equipe-ը:
Ընթացիկ տարում Անտուանը հաղթել է Եվրոպայի լիգան, Աշխարհի առաջնությունը և Եվրոպայի Սուպերգավաթը:
ՖԻՖԱ-ն Գրիզմանին չի ընդգրկել տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների եռյակում. եռյակում ընդգրկված են Կրիշտիանու Ռոնալդուն, Մո Սալահը և Լուկա Մոդրիչը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը