
ԶԼՄ-ները նշել են iPhone XS-ի և iPhone 9-ի գները

XS շարքի նոր iPhone-ների արժեքն սկսվում է 799 եվրոյից: Այդ մասին գրել է Macerkorf հրատարակությունը՝ վկայակոչելով Apple-ի աղբյուրներին: Նոր iPhone XS-ի, iPhone XS Max-ի եւ iPhone 9-ի շնորհանդեսը կկայանա սեպտեմբերի 12-ին: Սակայն արդեն այժմ վերլուծաբանները, հենվելով կորպորացիայի զրուցակիցների տվյալների վրա, կարող են ներկայացնել այդ սմարթֆոնների գների ընդգրկույթը:
Այսպես, iPhone-ի կրտսեր մոդելի (iPhone 9, ստույգ անվանումը դեռեւս հայտնի չԷ) նվազագույն գինը կկազմի 799 եվրո, iPhone XS-ինը՝ 909 եվրո, iPhone XS Plus-ինը՝ 1149 եվրո: Հրատարակությունը պարզաբանում է, որ այդքան է 64 ԳԲ հիշողության ծավալով բազային մոդելների արժեքը:
256 ԳԲ հիշողությամբ սմարթֆոնի համար լրացուցիչ վճարը կկազմի 170 եվրո: Սպասվում է, որ Apple-ը նաեւ կներկայացնի 512 ԳԲ հիշողությամբ մոդելը, սակայն դրա դիմաց լրացուցիչ վճարի գումարը դեռեւս չի ճշտվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: