![](/banners/BeFunky-design.jpg)
«Բանանցը» նոր ֆուտբոլիստ ունի
![](https://168.am/wp-content/uploads/2018/09/946134.jpg)
Երևանի «Բանանցը» պայմանագիր է ստորագրել 30-ամյա ռուս պաշտպան Իլյա Գուլտյաևի հետ: Իլյա Գուլտյաևը Մոսկվայի «Սպարտակի» սան է, նրա վերջին ակումբը ռուսական «Տամբովն» էր, որի կազմում նախորդ մրցաշրջանում մասնակցել է 22 խաղի և դարձել երեք գոլի հեղինակ:
Մինչ այդ նա խաղացել է «Տոմում», «Ուֆայում», «Նեֆտեխիմիկում», «Ենիսեյում» և «Տոսնոյում»: