Բաժիններ՝

«Ռեալը» պատրաստ է Գրիզմանի համար վճարել 200 մլն եվրո

Ինչպես հաղորդում է Goal-ը, Մադրիդի «Ռեալը» պատրաստ է վճարել 200 մլն եվրո «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի համար:

Ըստ պարբերականի տեղեկության, «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն անձամբ է հետաքրքրված 27-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստի ձեռքբերմամբ: Սպասվում է, որ Գրիզմանը կդառնա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի փոխարինողը, ով ամռանը հեռացավ ակումբից և միացավ թուրինյան «Յուվենթուսին»:

Ավելի վաղ Գրիզմանը բազմիցս հայտարարել էր, որ մտադիր է շարունակել հանդես գալ «Ատլետիկոյի» կազմում և մտադիր չէ հեռանալ թիմից:

Գրիզմանն «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ է դարձել 2014 թվականին: Հարձակվողը Ֆրանսիայի հավաքականի կազմում հաղթեց ԱԱ-2018-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս