
«Արսենալը» կարող է ձեռք բերել Խամեսին 50 մլն եվրոյով

Ինչպես հաղորդում է Calciomercato-ն, մյունխենյան «Բավարիայի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, ում նկատմամբ իրավունքները պատկանում են «Ռեալին», կարող է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ»:
Ըստ աղբյուրի տեղեկության՝ լոնդոնցիները պատրաստ են 27-ամյա կոլումբիացու համար վճարել 50 մլն եվրո: Նշվում է, որ իսպանական ակումբի ղեկավարությունը հետաքրքրված է «Արսենալի» հետ բանակցություններով:
Խամեսը վարձավճարով հանդես է գալիս «Բավարիայի» կազմում 2017 թվականից:
Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստն անցկացրել է 23 հանդիպում, դարձել է 7 գոլի և 11 փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը