Բաժիններ՝

«Լեո Մեսսիի կարիերայի ավարտից հետո «Բարսելոնան» շրջանառությունից պետք է հանի 10 համարը». Ռոնալդինիո

«Բարսելոնայի» լեգենդ Ռոնալդինիոն կոչ է արել կատալոնական ակումբին շրջանառությունից հանել 10 համարը, որի ներքո իր ամբողջ կարիերան անցկացնում է Լիոնել Մեսսին:

«Կարծում եմ, որ երբ Մեսսին ավարտի կարիերան, ակումբը պետք է շրջանառությունից հանի 10 համարը, որպեսզի ոչ ոք չկարողանա դիպչել դրան: Նա «Բարսելոնայի» պատմության լավագույն ֆուտբոլիստն է: Բոլորը, ովքեր սիրում են ֆուտբոլը, կցանկանային, որպեսզի նա որքան հնարավոր է երկար մնա ֆուտբոլում: Մեսսին, անկասկած, դարձել է պատմության մեծագույն ֆուտբոլիստներից մեկը»,- Ռոնալդուին է մեջբերում Daily Mail-ը:

Մեսսին 5 անգամ հաղթել է «Ոսկե գնդակը»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս