
Սամվել Բաբայանի պարտատերերն ավելացել են. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ ավելացել են Սամվել Բաբայանի պարտատերերը, որոնց Բաբայանը տարիներ շարունակ պարտք է և հրաժարվում է վերադարձնել:
«Պարտատերերից ով խորամանկ է եղել, պարտք տրամադրել է ստացականով, ստիպել, որ Բաբայանը ստորագրի պարտքի տրամադրման մասին փաստաթուղթ: Իսկ ով՝ ոչ, առ այսօր փորձում է հետ ստանալ իր պարտքը:
Ընդ որում՝ խոսքը բավական երկարաժամկետ պարտքերի մասին է՝ սկսած 2010-2012 թվականներից: Մի նմանատիպ գործով, օրինակ, անգամ հրապարակված դատական ակտ կա, որով դատարանը վճռել է Սամվել Բաբայանից հօգուտ հայցվոր Ալեքսանդր Աբրահամյանի բռնագանձել 400 հազար ԱՄՆ դոլար կամ 164 միլիոն դրամ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: