
Ինչու է իրականում Դալարիկի գյուղապետը հրաժարական տվել. մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզպետարանը վերջերս Դալարիկի գյուղապետարանում իրականացված ստուգումների արդյունքում լուրջ խնդիրներ է բացահայտել: Դալարիկ համայնքի ավագանու 8 անդամները դիմում են ներկայացրել գյուղապետին` սոցօգնություն ստանալու համար, այնուհետեւ իրենք էլ կողմ են քվեարկել իրենց այդ գումարը հատկացնելու որոշմանը:
Արդյունքում, ընդհանուր առմամբ հատկացվել է 500 հազար դրամ: Բացի այս` ավագանու անդամ Թենիկո Ալբուրովանը կողմ է քվեարկել իր հորը 60 հազար դրամ սոցօգնություն հատկացնելու համար, ավագանու անդամներից Վարուժան Հակոբյանը` Արմեն Հակոբյանին 20 հազար դրամ սոցօգնություն վճարելու համար, Արմեն Ալեքսանյանը` կնոջը` Լալա Սիմոնյանին, երեխաների ուսման վարձի համար 100 հազար դրամ սոցօգնություն հատկացնելու համար: Նշենք, որ Դալարիկի գյուղապետ Պարգեւ Սաղաթելյանը թավշյա հեղափոխությունից հետո հրաժարական էր ներկայացրել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: