ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոնա՞նկ կարվի. «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Այն, որ Նիկոլ Փաշինյանի թիմում կադրային բազմաթիվ խնդիրներ կան, ակնհայտ դարձան պաշտոնավարման 100 ու մի քանի օրվա ընթացքում: Դրանք մինչ այս հիմնականում դրսեւորվում էին տարբեր օգնականների, խորհրդականների նշանակում-ազատումների տեսքով, չհաշված սոցհարցերի նախարարի ձեւական հրաժարականը: Բայց կարծես նոր կադրային տեղաշարժեր են սպասվում:

Համենայն դեպս, մեր ունեցած տեղեկություններով, պաշտոնանկության է պատրաստվում նաեւ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Ի սկզբանե ակնհայտ էր, որ նա չի համապատասխանում պաշտոնին եւ այս ընթացքում իրականում որեւէ լուրջ նախաձեռնությամբ կամ հայտարարությամբ հանդես չի եկել, որեւէ օգտակար աշխատանք չի իրականացրել:

Մեր աղբյուրների պնդմամբ, Նիկոլ Փաշինյանն արդեն այդ պաշտոնը խոստացել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանին, որն ակտիվորեն եւ ագրեսիվ դիրքավորմամբ սատարում է կառավարությանն ու վարչապետին թե՛ մամուլում, թե՛ ֆեյսբուքում, թե՛ հրապարակային այլ հարթակներում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930