Բաժիններ՝

Ամերիկացի հայտնի ոսկերիչը նշել է գլխավոր թրենդները նշանադրության մատանիների դիզայնում

Ամերիկացի ոսկերիչ եւ զարդերի համանուն բրենդի ղեկավար Ջեյմս Ալենը նշել է գլխավոր թրենդները նշանադրության մատանիների դիզայնում:

Նրա խոսքը մեջբերել է The Sun-ը։2018 թվականին ամենապահանջվածը դարձել է քառակուսու ձեւ ունեցող եռաքար մատանին՝ նման այն մատանուն, որն արքայազն Հարրին նշանադրության օրը նվիրել է Մեգան Մարքլին:

Սակայն, ոսկերիչի կարծիքով, 2019 թվականին զարդի մոդան կփոխվի: Հատկապես տարածում կստանան երեք նոր տիպի մատանիներ: Առաջինը՝ կրկնակի մատանին է, որը կարող է համալրվել ցանկացած թանկարժեք քարով:

Երկրորդ baguette ring-ն է, մատանի, որը զարդարված է մեկ կամ մի քանի ոչ մեծ չափի ուղղանկյունաձեւ քարերով: Վերջապես, east-west ձեւը, որը նախատեսում էմատանու վրա քարի ոչ թե ուղղահայաց, այլ հորիզոնական տեղադրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս