ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանն այցելել է Լիբանան

Սեպտեմբերի 2-4-ը Լիբանանում է գտնվում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը:

Սեպտեմբերի 3-ին ԱԺ նախագահի տեղակալը մասնակցել է «Հակոբ Տեր-Մելքոնյան» թատերասրահում ՀՅԴ Լիբանանի հանձնախմբի կազմակերպած՝ «Արցախյան շարժման 30 ամյակին և Արցախի անկախության հռչակման 27 ամյակին նվիրված միջոցառմանը:

Ինչպես տեղեկացրին ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, միջոցառման ընթացքում Վահրամ Բալայանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես անդրադարձ է կատարել Արցախի պետականաշինության գործընթացին, երկրի արտաքին և ներքին քաղաքական վիճակին, բանակաշինությանն ու տնտեսական ձեռքբերումներին՝ կարևորելով սփյուռքահայության հնարավորինս ակտիվ ներգրավածությունը երկրի զարգացման գործընթացին:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը ՀՅԴ Լիբանանի Հայ դատի հանձնախմբի պատվիրակության ուղեկցությամբ այցելել է Լիբանանի սուրբ Աստվածածին եկեղեցի և մասնակցել սուրբ պատարագին, որին հաջորդել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի առջև ծառացած մարտահրավերներին և երկրում իրականացվող ծրագրերին վերաբերող թեմաներ:

Տեսանյութեր

Լրահոս