
«Մեսսին լավագույնն է: Վերջ». «Բարսելոնայի» արձագանքը՝ ՖԻՖԱ-ի լավագույն եռյակին

ՖԻՖԱ-ն անվանել է տարվա 3 լավագույն ֆուտբոլիստներին, ովքեր առաջադրվել են The Best մրցանակի համար:
«Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսսիի չի հայտնվել առաջատար եռյակում: Խաղացողը լավագույն եռյակում է եղել վերջին 11 տարիներին:
Վերջին անգամ Մեսսին առաջատար եռյակում չի եղել 2006 թվականին: Այդ տարի լավագույն եռյակում Ֆաբիո Կանավարոն, Զինեդին Զիդանը և Ռոնալդինիոն էին:
«Բարսելոնան» աջակցել է հարձակվող Լիոնել Մեսսիին: ««Բարսայի» երկրպագուների համար հարցեր չկան: Մեսսին լավագույնն է: Վերջ»,- նշվում է կատալոնական ակումբի թվիթերյան էջում:
Հիշեցնենք, որ այս տարի լավագույնների եռյակում են Կրիշտիանու Ռոնալդուն, Լուկա Մոդրիչը և Մոհամեդ Սալահը:
Սիրարփի Աղաբաբյան