Բաժիններ՝

«VAR-ի օգտագործման դեպքում կորում է գոլը տոնելու ցանկությունը». Լուիս Սուարես

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսն «Ուեսկի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (8:2) բացասաբար է արտահայտվել տեսակրկնությունների մասին:

«VAR-ի օգտագործման պատճառով կորում է ադրենալինը և գոլը տոնելու ցանկությունը: Այն քեզ երջանիկ չի դարձնում: Չի կարելի սխալվել, քանի որ ամեն ինչ հսկողության տակ է:

Ես ուրախ եմ օգնել թիմին՝ հաղթանակի հասնել իմ գոլերով: «Բարսելոնան» աստիճանաբար գտնում է իր ռիթմը: Մենք սկզբում մի փոքր քնկոտ էինք, բայց հակառակորդի գոլը ստիպեց մեզ արձագանքել»,- Սուարեսի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս