Բաժիններ՝

«Մոուրինիոն ճիշտ է. ես ոչինչ չեմ հաղթել Գերմանիայից դուրս». Յուրգեն Կլոպ

Յուրգենի ինքնահեգնանքի մեքենան միացել է:

Անգլիայի առաջնության 4-րդ տուրում «Լեսթերի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (2:1) «Լիվերպուլը» 12 միավորով գրավում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը: Հետխաղյա ասուլիսի ժամանակ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Ժոզե Մոուրինիոյի խոսքերն այն մասին, որ Գերմանիայից դուրս «Կարմիրների» մարզիչը ոչինչ չի հաղթել:

«Ի՞նչ է նա ասել: Հիմա ինձ հետաքրքիր է: Դե, նա ճիշտ է, եթե խոսել է իմ մասին: Հիմա նա ԱՊԼ-ի ամենահաջողակ մարզիչն է: Ես դրա հետ կապված պրոբլեմ չունեմ: Ես չեմ նայում Մոուրինիոյի մամուլի ասուլիսները: Պետք է դիտե՞մ: Թերևս, կսկսեմ դիտել: Եթե նա ասել է, որ ես ոչինչ չեմ հաղթել Գերմանիայից դուրս, ապա նա ճիշտ է: Դա, ի դեպ, բավականին ակնհայտ է»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Վերջին անգամ «Լիվերպուլը» հաղթել է Անգլիայի առաջնությունը 1989-1990թթ. մրցաշրջանում, երբ մրցաշարը կոչվում էր Առաջին Դիվիզիոն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս