Բաժիններ՝

Թուրքիան կրթական որակով 99-րդն է 137 երկրի ցանկում

Թուրքիան իր կրթական որակով 99-րդ տեղն է զբաղեցրել 137 երկրի ցանկում։ Այս մասին հայտնի է դարձել Համաշխարհային տնտեսական ֆորումի (WEF) կողմից հրապարակված «Կրթության որակ 2018» զեկույցից։

Վերոնշյալ ցանկի առաջին հորիզոնականում տեղ է գտել Շվեյցարիան, երկրորդում՝ Սինգապուրը, որն իր տարեկան բյուջեի շուրջ 30 տոկոսը հատկացնում է կրթությանը, երրորդ հորիզոնականում Ֆինլանդիան է, չորրորդում՝ Հոլանդիան։ Ցանկի վերջին հորիզոնականը զբաղեցրել է Եմենը։

Ընդ որում, Թուրքիան կրթության որակով զիջում է անգամ այնպիսի երկրների, ինչպիսիք են Կատարը, Մալազիան, Ինդոնեզիան, Իրանը և Պակիստանը։

WEF-ը կազմել է նաև երկրների ենթացանկ՝ ըստ տարրական կրթության որակի։ Նշյալ ցանկում Թուրքիան 7 հնարավորից ընդամենը 3․1 միավոր է հավաքել՝ զբացեղնելով 105-րդ հորիզոնականը։ 3․1 միավոր են ստացել նաև Գվինեան, Եթովպիան, Բանգլադեշը, Հոնդուրասը, Վրաստանը և Քուվեյթը։

Ցանկի վերջին հորիզոնականում 2․1 միավորով Մոզամբիկն է։ Իսկ առաջատարներն են կրկին Ֆինլանդիան (6.7), Շվեյցարիան (6․2) և Սինգապուրը (6․2)։

Cumhuriyet

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս