Բաժիններ՝

Պոգբան կվերադառնա «Յուվենթուս»

Ինչպես հաղորդում է իտալական Tuttosport պարբերականը, «Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կվերադառնա թուրինյան «Յուվենթուս»:

Նշվում է, որ 25-ամյա կիսապաշտպանը ցանկանում է վերադառնալ թուրինյան ակումբ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի հետ վատթարացած հարաբերությունների պատճառով: Նշենք, որ «Յուվեն» և «Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների լիգայի վիճակագրության ժամանակ հայտնվել են նույն խմբի մեջ:

Հիշեցնենք, որ Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվեց «Յուվենթուսից» 2016 թվականին՝ այն ժամանակվա համար ռեկորդային 105 մլն եվրոյով:

ԱՊԼ-ի երեք խաղերում ֆրանսիացին դարձել է 2 գոլի և 2 փոխանցման հեղինակ: Պոգբան ամռանը դարձավ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կազմում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս