
«Ես աշխարհի մեծագույն մարզիչներից մեկն եմ». Ժոզե Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն պատասխանել է քննադատներին, ովքեր գտնում են, որ նա արդեն չի մտնում աշխարհի ուժեղագույն մարզիչների ցուցակի մեջ:
«Ես մարզում եմ աշխարհի մեծագույն ակումբներից մեկը, բայց ես ինքս աշխարհի մեծագույն մարզիչներից մեկն եմ:
Նախորդ մրցաշրջանում մենք հասանք լուրջ հաջողության: Շատերը չեն ուզում դա խոստովանել: Երկու տարի առաջ մենք ֆանտաստիկ մրցաշրջան անցկացրինք, երբ հաղթեցինք Եվրոպայի լիգան:
Կրկնվեմ. ես հաղթել եմ ութ ազգային առաջնություն: Ես միակ մարզիչն եմ աշխարհում, ով հաղթել է Իտալիայում, Իսպանիայում և Անգլիայում: Դրանք կարևոր և արժեքավոր տիտղոսներ են: Երկրորդ տեղը նախորդ մրցաշրջանում ձեռքբերումներից մեկն է իմ կարիերայում: Դուք կարող եք չհամաձայնել ինձ հետ, դա ձեր իրավունքն է: Դա պրոբլեմ չէ ինձ համար»,- Մոուրինիոյի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը:
Մոուրինիոն գլխավորեց «Մանչեսթեր Յունայթեդը» 2016 թվականին: Վերջին անգամ «Կարմիր սատանաները» հաղթել են Անգլիայի առաջնությունը 2013 թվականին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը