
Քաղաքացին արգելափակվել է վերելակում

Օգոստոսի 31-ին՝ ժամը 14:38-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցի թիվ 4 շենքում հոսանքի տատանման պատճառով քաղաքացին արգելափակվել է վերելակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարներն Ա. Հ.-ին դուրս են բերել վերելակից: