
Էմինեմը նոր ալբոմ է թողարկել

Ռեփեր Էմինեմը (իսկական անունը՝ Մարշալ Մեթերս), առանց նախնական ծանուցումների, թողարկել է Kamikaze ալբոմը: Այդ մասին կատարողը հայտնել է Twitter-ի իր էջում։
Սկավառակը տասներորդն է դարձել ռեփերի համար: Ալբոմում տեղ է գտել 13 երգ, ներառյալ «Վենոմ» ֆիլմի (2018 թ.) սաունդթրեքը, որը ռուսական վարձույթ է դուրս է գալու հոկտեմբերի 4-ին:
Ալբոմի շապիկը ոճավորված է Beastie Boys խմբի «Licensed to Ill» դեբյուտային սկավառակի ձեւավորման օրինակով, որը թողարկվել է 1986 թվականին:
Էմինեմը Grammy-ի 15 մրցանակների դափնեկիր է: 2002 թվականին նա նկարահանվել է «Ութերորդ մղոնը» կիսակենսագրական ֆիլմում եւ «Օսկար» մրցանակ է ստացել ֆիլմի երգի համար՝ դառնալով այդ պարգեւը շահած առաջին ռեփերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: