
Չինաստանում պլատֆորմ են գործարկել համացանցում ասեկոսեների հերքման համար

Համացանցում արգելված բնույթի կոնտենտի տարածման դեմ պայքարի շրջանակներում Չինաստանում գործարկել են համազգային ինտերնետ-պլատֆորմ ստահոդ տեղեկատվության եւ ասեկոսեների հերքման համար: Այս մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը:
Ծառայությունը գործարկել է ՉԺՀ-ի Կիբեռտարածության հարցերի վարչությունը՝ «Սինհուա»-ի պորտալի հիմքի վրա: Այն կաշխատի 27 կազմակերպությունների ղեկավարությամբ, որոնց թվում են Չինաստանի կոմկուսի Կենտկոմին կից Կենտրոնական կուսակցան դպրոցը, ինչպես նաեւ Չինաստանի Զարգացման եւ բարենորոգումների պետական կոմիտեն: Պլատֆորմը հասարակայնությանը կօգնի արագորեն գտնելու եւ ստուգելու հերյուրանքներն ու ասեկոսեները, որոնք տարածվել են Ցանցում:
Բացի դրանից, առցանց-պորտալում կարելի կլինի ընթերցել անհիմն գիտական տեսությունների մասին, ինչպես նաեւ գտնել դրանց սխալականության ապացույցները: Համազգային պլատֆորմը կկազմվի ավելի քան 40 արդեն գոյություն ունեցող նման կայքերից: Ինչպես հայտնել է գործակալությունը, ասեկոսեների դեմ պայքարի արտադրողականության բարձրացման համար նոր ծառայությունում կինտեգրացվեն առաջատար համակարգչային տեխնոլոգիաներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: