
Նիդեռլանդացի մարզիկը 55 ժամ անցկացրել է ջրում և հաղթահարել 163 կիլոմետր

Նիդեռլանդացի 37-ամյա լողորդ Մարտեն վան դեր Վեյդենը, որը 2008 թվականին դարձել է բաց ջրում լողի օլիմիպական չեմպիոն, մասնակցել է բարեգործական մրցալողի: 19 տարեկանում մարզիկը հաղթահարել է սպիտակարյունությունը, եւ այժմ փող է հանգանակում քաղցկեղի հետազոտության համար: Այդ մասին հայտնել է Bored Panda-ն:
Մարտեն վան դեր Վեյդենին հաջողվել է պլանավորված 200 կիլոմետրից հաղթահարել 163-ը: Երթուղու եզրափակիչ հատվածում տղամարդն իրեն վատ է զգացել եւ ստիպված է եղել դուրս գալ մրցատարածությունից:
Նա ջրում է անցկացրել գրեթե 55 ժամ՝ կարճատեւ ընդմիջումներ անելով սոսկ քնելու համար: Եվ բարեգործական մրցալողի ավարտին ահա թե ինչ տեսք ունեն մարզիկի վերջույթները: Ի վերջո Մարտեն վան դեր Վեյդենին հաջողվել է ավելի քան 4 մլն դոլար հանգանակել քաղցկեղի հետազոտության համար: