
Վաղածին երկվորյակները ողջ մնացին բժիշկների կանխատեսումներին հակառակ. Mirror

Վաղածին երկվորյակները, որոնք ծնվել էին հղիության 24-րդ շաբաթում, ողջ են մնացել բժիշկների կանխատեսումներին հակառակ: Տղաներից յուրաքանչյուրը կշռում էր 450-ական գրամ, հույսը, որ նրանք կապրեն, չափազանց փոքր էր: Ուստի նրանց ծնողներին՝ Չառլի եւ Հարվի Բարքերամներին, խորհուրդ տվեցին սպասել վատթարագույնին, տեղեկացնում է Mirror-ը:
Բայց ուժեղ եղբայրները, որոնք այնքան փոքրիկ էին, որ տեղավորվում էին իրենց մոր ափերի մեջ, ապացուցեցին, թե ինչպես են բոլորը սխալվել իրենց հարցում: Նրանք լույս աշխարհ էին եկել 2017 թվականի մայիսին, բայց ծնողները միայն աշնանը կարողացան նրանց տուն տանել: Այժմ տղաները 15-ական ամսական են, եւ նրանք բացարձակապես առողջ են:
«Նրանց շանսերն այնքան փոքր էին, որ մեզ ասացին, թե մեկ ժամում ամեն ինչ կարող է փոխվել, եւ խորհուրդ տվեցին երկարաժամկետ պլաններ չկազմել: Նրանք երկուսն էլ փոքրիկ մարտիկներ են, որոնք ապացուցեցին հակառակը: Ես հպարտանում եմ նրանցով»,- ասում է փոքրիկների մայրը: